Բիզնես ծառայություններ

Բիզնես Ծառայություններ

Կազմակերպություններին և գործարարներին Delta Telecom-ն առաջարկում է ինտերնետի միացում սեղմ ժամկետներում առավել մատչելի սակագներով: Delta Telecom-ի օպտիկամանրաթելային ցանցն անկցացված է Շիրակի մարզում: Delta Telecom-ի օպտիկամանրաթելային ցանցը կապահովի Ձեր գրասենյակի ամենահուսալի և կայուն բարձր արագությամբ ինտերնետ: Յուրաքանչյուր սպասարկվող շինության անցկացված է առանձին 1գբիթ/վ թողունակությամբ մալուխ:

Մենք բաց ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի հետ անձնական հաղորդակցման համար և պատրաստ ենք առաջարկել օպտիմալ որոշում ՝ հաշվի առնելով ինչպես մեծ գրասենյակային տարածքների, այնպես էլ անհատական գրասենյակների պահանջմունքները: Delta Telecom-ն ապահովում է հաճախորդի բոլոր պահանջմունքները կապված հեռահաղորդակցման և ՏՏ ծառայությունների հետ՝ տրամադրելով մի շարք հավելյալ ծառայություններ, ինչպիսիք են՝ գրասենյակային ցանցի կառուցում, UniFi, տեսահսկողության կազմակերպում, գրասենյակային հեռախոսակապի և հեռուստատեսության տեղադրում, սեփական data-center-ում հաճախորդի սերվերների տեղադրում:

Delta Telecom-ի հետ համագործակալության առավելությունները - Օպերատիվությունը. Մենք շատ արագ արձագանքում ենք հարցերին, համաձայնեցնում և ընդունում ենք որոշումներ, և հնարավոր առավել սեղմ ժամկետներում կատարում ենք միացումները: - Անհատական մոտեցում. Բարդ իրավիճակներում մենք պատրաստ ենք կազմակերպել ոչ ստանդարտ միացումներ (նույնիսկ ժամանակավոր միացումներ)՝ հաճախորդին հնարավորինս շուտ ինտերնետ մատակարարելու համար:

- Պրոֆեսիոնալիզմը և անհատականացված սպասարկումը. Կորպորատիվ հաճախորդների համար գործում է հատուկ տեխնիկական սպասարկում, որն ունի բարձր որակավորում և գործում է 24 ժամ: Արտակարգ իրավիճակների դեպքում մեր մասնագետները կանչերին արձագանքում են հնարավորին արագ և կարգավորում են այն: Մանրամասների, հարցերի և միացման դիմում թողնելու համար կարող եք զանգահարել հետևյալ համարով +374 312 3-00-00:

Բաժանորդագրվեք Հենց Հիմա