Ինչ է անհրաժեշտ իմանալ վիրուսների եվ ցանցային անվտանգության մասին

Յուրաքանչյուրին անհանգստացնում է ինտերնետ վտանգներից համակարգչի պաշտպանության հարցը: Վիրուսների առկայությունը կարող է հանգեցնել ոչ միայն անձնական տվյալների կորստի կամ վնասման,համակարգի մուտքի արգելափակման, այլ նաեվ Ձեր համակարգիչը կարող է դարձնել երրորդ անձանց սերվերների վրա ցանցային (DDOS) հարձակման մասնակից:
Եթե չեք ցանկանում հայտնվել նման իրավիճակում, որը, որպես կանոն, միշտ առաջ է գալիս անհամապատասխան պահին, շատ կարեվոր է մշակել ինտերնետից օգտվելու անվտանգ միջոցներ:

Ինտերնետի օգտագործման օգտակար միջոցներ

1. ՏԵղադրեք Ձեր համակարգչի մեջ վիրուսներից եվ ցանցային հարձակումներից պաշտպանվելու համալիր համակարգեր: Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել Kaspersky Internet Security կամ Dr.web Security Space: Հաճախակի թարմացրեք այն:

2. Թարմացրեք օպերացիոն համակարգը ամենավերջին տարբերակով, տեղադրեք անվտանգության բոլոր հիմնական թարմացումները: Հենց դրանք են փակում համակարգի բոլոր «անցքերը», որոնցից օգտվում են հարձակման ժամանակ:

3. Տեղադրեք բրաուզերի ամենավերջին տարբերակը, խորհուրդ չի տրվում օգտագործել Internet Explorer, քանի որ վիրուսների մեծամասնությունը դրա միջոցով է գալիս:

4. Բրաուզերի վրա տեղադրեք Ad-Block Plus ծրագիրը, որը կօգնի կրճատել արտաքին գովազդների քանակը եվ կողմնակի կայքերի անցումը:

5. Ստեղծեք երկու email հասցե, անձնական՝ նամակագրությունների համար (չօգտագործեք այն հանրային աղբյուրներից օգտվելու համար), եվ հասարակական՝ սոցիալական ցանցերի, ֆորումների եվ այլնի համար:

6. Ուշադիր եղեք ինտերնետում առկա անծանոթ եվ գովազդային հղումներին: Շատ հաճախ գովազդային հաղորդագրության տեքստը չի համապատասխանում կայքի պարունակությանը:

7. Չբացեք անծանոթ հասցեներից ուղարկված նամակները:

8. Տարբեր կայքերում գրանցվելու ժամանակ օգտագործեք բարդ գաղտնաբառեր:

9. Անձնական տվյալներ կամ կոնֆիդենցիալ ինֆորմացիա ուղարկելիս համոզվեք հասցեատիրոջ իսկության մեջ:

10. Սահմանափակեք Ձեր համակարգչից օգտվող անձանց շրջանակը: Բացատրեք Ձեր երեխաներին ինտերնետում առկա վտանգների մասին:

11. Պարբերաբար պահպանեք կարեվոր տվյալների ռեզերվ կրկնօրինակները արտաքին կրիչի վրա: Ֆայլերի, տվյալների բազայի, փաստաթղթերի կրկնօրինակում ավելի մատչելի է, քան համակարգչի վնասման դեպքում դրանց վերականգնումը:

12. Օգտագործեք միայն հեղինակավոր աղբյուրների ծրագրերից եվ նյութերից:

13. Չվստահեք «вы 10-ти миллионный посетитель» կամ «Помогите мне — у меня серьёзные проблемы» նման ենթատեքստով նամակներին: Դրանք հիմնականում կրում են գովազդային կամ վիրուսային բնույթ: