Delta Tenda

Delta Tenda

 

Տվյալ մեթոդը կիրառելի է ցանկացած Tenda երթուղիչների համար:

Սարքի տեխնիկական բնութագրերը
Արագությունը – մինչեվ 300մբիթ/վ
Հաճախականությունը – 2.4Գ
Մուտքերը – 3 LAN, 1 WAN (մինչեվ 100մբիթ/վ)
Անտենա – 2ամրացված մինչեվ 5dbi
Արտաքին կառավարման կոճակներից առկա է WPS/Reset-ի կոճակը:

 

Tenda երթուղիչի կարգավորումը
Tenda երթուղիչի կարգավորման համար անհրաժեշտ է ինտերնետ մալուխը միացնել երթուղիչի այն մուտքին, որը կոչվում է «WAN»:Այնուհետեվ պետք է միացնել մեկ այլ մալուխով երթուղիչի «LAN» մուտքը համակարգչի ցանցային քարտին:

 

Նախքան կարգավորումներին անցնելը հարկավոր է համակարգչի ցանցային կարգավորումներն անել, որը կարելի է անել «Центре управления сетями» բաժնում, ստորեվ ներակայացված նկարում նշված են անհրաժեշտ քայլերը:

«Свойствах > Протокол Интернета версии 4» բաժնում անհրաժեշտ է ընտրել автомат:

 

Տվյալ կարգավորումները պետք է պահպանել: Հենց սկզբում խորհուրդ է տրվում երթուղիչը բերել գործարանային կարգավորումներին, դա կարելի է անել «WPS/Reset» կոճակի երկարատեվ սեղմման (10վրկ) միջոցով:

 

Այս ամենից հետո միանում ենք WiFi-ին, եթե Ձեր համակարգիչը երթուղիչին միացված է մալուխով, ապա անհրաժեշտ է բացել ցանկացած բրաուզեր եվ մտնել http://192.168.0.1:
Մուտքի լոգինը արդեն մուտքագրված է, իսկ գաղտնաբառը – «admin»:
Բացվում է Tenda-ի արագ կարգավորման բաժինը: Այստեղ անմիջապես տրվում է միացման երկու հիմնական տեսակները, միացման տեսակը պետք է ճշտել ինտերնետ մատակարարից: Այն հիմնականում նշված է պայմանագրում, եթե այն առկա չէ պայմանագրում դա կարելի է ճշտել ինտերնետ մատակարարի տեխնիկական սպասարկման բաժնից:

 

Եթե Ձեզ անհրաժեշտ տարբերակը չկա, ապա պետք է բացել «Основные настройки > Настройка подключения WAN» բաժինը: Այստեղ արդեն առաջարկվում են մի քանի այլ տարբերակներ՝ PPPoE, DHCP, L2TP, Статический IP адрес, որից պետք է ընտրել անհրաժեշտ տարբերակը: Այնուհետեվ պետք է մուտքագրել ինտերնետ մատակարարի կողմից պայմանագրով նախատեսված տվյալները:

 

Այնուհետեվ բացեք «Беспроводной режим»: Նշեք «Включить WiFi» (եթե այն նշված չէ), ընտրեք հիմնական ցանցի անունը:

Այնուհետեվ բացեք «Защита беспроводного режима» ենթաբաժինը, որտեղ պետք է կատարեք հետեվյալ կարգավորումները
Тип шифрования — WPA2-PSK
Ալգորիթմ — AES կամ TKIP
Գաղտնաբառ — 8 նիշ եվ ավելին
WPS-ը ցանկալի է թողնել անջատված, այն նախատեսված է այլ սարքերի ավտոմատ միացման համար եվ դրա միջոցով կարող են ցանցը կոտրել: Անհրաժեշտության դեպքում այն կարելի է միացնել անմիջապես օգտագործումից առաջ:
Ահա եվ վերջ, արդեն Tenda երթուղիչը կարգավորված է եվ կարելի է օգտագործել այն: