Եթե ուզում եք մի քանի համակարգիչ կամ այլ սարքեր միացնել, այդ դեպքում պետք է հետևեք տվյ ալ քայլերին
— անհրաժեշտության դեպքում կարող եք անցկացնել առանձին գիծ (առանձին մալուխ, առանձին սակագնային փաթեթ և պայմանագիր): Այդ դեպքում յուրաքանչյուր օգտատեր կունենա հնարավորություն առանձին վճարել իր հաշիվը, փոխել սակագնային փաթեթը, դադարեցնել պայմանագիրը:
— մի պայմանագրով մի քանի սարք միացնելու համար անհրաժեշտ է տեղադրել երթուղիչ, որը կդառնա Ձեր տան ինտերնետի տարածման գլխավոր սարքը: Ճիշտ կլինի կիրառել Wi-Fi երթուղիչ, որով բացի մալուխային տարբերակից հնարավոր է նաև օգտվել անլար ինտերնետից: