Ինչ է “браузер”-ը և ինչով է տարբերվում “брандмауэр”-ից

Браузер

Դիտարկիչը կամ բրաուզերը (անգլ. Web browser), ծրագրային ապահովում է, որը նախատեսված է վեբ-կայքեր դիտելու համար, այսինքն վեբ կայքերին դիմելու, դրանցից ստացված ինֆորմացիան վերամշակելու, կայքը արտածելու և մի էջից մյուսն անցնելու համար։ Ցանցային դիտարկիչների մեծ մասը հնարավորություն ունի նաև ցույց տալու FTP սերվերների բովանդակությունը։ Համաշխարհային ցանցի ստեղծման օրվանից ցանցային դիտարկիչները անընդհատ կատարելագործվել են և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում դրանց կարևորությունն ու պահանջարկը։ Այժմյան ցանցային դիտարկիչը վեբ-կայքի մշակման և արտածման համար նախատեսված ծրագրային համակարգ է, որն իրենից ներկայացնում է վեբ-կայքի և իր հաճախորդի միջև միջանկյալ օղակ, միջավայր։ Գրեթե բոլոր հայտնի ցանցային դիտարկիչները տարածվում են անվճար այլ լրացնող ծրագրերի հետ միասին. Ինտերնետ Էքսփլորեր (Microsoft Windows-ի հետ միասին), Մոզիլլա Ֆայրֆոքս (անվճար, ազատ ծրագրային ապահովում), Սաֆարի (Mac ՕՀ-ի հետ կամ անվճար Windows-ի համար), Օպերա(անվճար սկսած 8.50 տարբերակից), Գուգլ Քրոմ (անվճար, ազատ ծրագրային ապահովում):

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Վիքիպեդիա:

Брандмауэр

Брандма́уэр (нем. Brandmauer) գերմաներենից փոխառնված բառ է, որը հանդիսանում է անգլերեն firewall-ի համարժեքը, նշանակում է միջցանցային կամ ցանցային էկրան: Այն իրենից ներկայացնում է սարքային կամ ծրագրային միջոցների կոմպլեքս է, որն իրականացնում է իր միջով անցնող ցանցային փաթեթների վերահսկում և ֆիլտրացիա ըստ նախնական կանոնների:

Ցանցային էկրանի հիմնական առաջադրանքն է պաշտպանել համակարգիչը կամ առանձին հանգույցները չարտոնագրված մուտքերից: Ցանցային էկրանը շատ հաճախ անվանում են ֆիլրտեր, քանի որ դրանց հիմնական գործառույթը կայանում է նրանում, որ թույլ չեն տալիս ոչ համապատասխան փաթեթների մուտքը:

Առավել հակիրճ կարելի է ասել, որ Брандма́уэр-ը պաշտպանում է համակարգիչը վիրուսներից կամ անցանկալի կապերից:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Վիքիպեդիա: