Ինչ անել, եթե չի աշխատում ինտերնետը

1. Ստուգեք սարքավորումները և միացումները

Հնարավոր է, Ձեր խնդրի պատճառը գտնվում է Ձեր իսկ բնակարանում: Ստուգեք արդյոք մալուխը միացված է համակարգչին (երթուղիչին), նաև ստուգեք արդյոք հոսանքին միացված են ցանցային սարքավորումները (Свитч, երթուղիչ)` դրանց առկայության դեպքում: Հնարավոր է, որ համակարգչի ցանցային ադապտերը անջատված է, դա կարելի է ստուգել սարքի դիսպետչերի միջոցով` Windows-ի կառավարման հարթակի (Control Panel) <<Համակարգ>> (System) բաժնում:

2. Վերբեռնեք սարքը

Կարճաժամկետ անջատման հետևանքով (օրինակ` էլեկտրաէներգիայի անջատում) հնարավոր է տան սարքը ժամանակավորապես չգործի: Խնդրի կարգավորման համար բավական է միայն վերբեռնել սարքը: Ուղղակի անջատեք սարքի հոսանքը սնուցող մալուխը 10-20վայրկյանով, այնուհետև միացրեք:

3. Միգուցե փոխել եք համակարգիչը կամ երթուղիչը

Ցանցին նոր սարքի առաջին միացման ժամանակ հիմնականում տեղի է ունենում վերահղում արտոնագրված էջին` անձնական կաբինետի մուտքանունով և գաղտնաբառով: Մեր ցանցում համակարգիչը հաստատվում է MAC-հասցեի (ֆիզիկական հասցեի) միջոցով:

4. Չհաջողվեց կարգավորել խնդիրը

Զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով (0312) 3-00-00, (094)95-06-04:

Տեխնիկական սպասարկման բաժինը կօգնի պարզել հնարավոր անսարքության պատճառը: Շատ դեպքերում խնդիրը կարելի է կարգավորել հեռախոսազանգի միջոցով, եթե այն կապված չէ մալուխի կամ ցանցային սարքի անսարքության հետ:
Եթե խնդիրը չի կարգավորվում զանգի միջոցով, օպերատորը հայտ է լրացնում, որի հիման վրա համապատասխան մասնագետ է մոտենում խնդրի հետագա կարգավորման համար: Մասնագետի մոտեցման օրը և ժամը կանխավ համաձայնեցվում է հեռախոսազանգի միջոցով ըստ բաժանորդի հարմարության: