Ինչի՞ց է կախված ինտերնետի արագությունը

Մալուխային ինտերնետի արագությունը կախված է անցկացված ցանցի որակից և ցանցային սարքից: Արագությունը կարող է նվազել մալուխի անորակ միացման, ինչպես նաև սարքի (համակարգիչ, ցանցային ադապտեր, երթուղիչ և այլն) տեխնիկական բնութագրերի պատճառով:

Արագության վրա ազդում են

— Օգտագործող երթուղիչի և ընդունող հարմարիչի Wi-Fi ստանդարտը (802.11b/g/n/ac). Օրինակ` հնացած երթուղիչը կամ համակարգչի ընդունող հարմարիչը, որ աշխատում են 802.11g, բազմաբնակարան տան մեջ նվազեցնում է արագությունը 15-20 մբ/վ:

— Օգտագործող երթուղիչի և ընդունող հարմարիչի տվյալների փոխանակման հաճախականությունը (2.4Գհց / 5Գհց): 5Գհց հաճախականաույան ապահովվածությունը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել Wi-Fi արագությունը:

— Բնակարանի կառուցվածքն ու մակերեսը, ներքին պատերի կառուցվածքը և հաստությունը: 50-70քառ.մետրից մեծ բնակարանների կամ հաստ պատերի դեպքում անհրաժեշտ է ավելի հզոր Wi-Fi սարք, երբեմն նաև մի քանի սարքերի համադրություն:

— Երթուղիչի տեղադրման վայրը: Երթուղիչի տեղադրումը մետաղական դռան հետևում, արկզի կամ պահարանի մեջ, հատկապես մետաղական, բացասաբար է ազդում տան մեջ Wi-Fi ցանցի որակի վրա:

— Միևնույն դիապազոնում (2.4Գհց) աշխատող Wi-Fi ցանցերը: Նման խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է երթուղիչի կարգավորումների մեջ ընտրել առավել քիչ ծանրաբեռնված հաճախականություն կամ առավել հզոր սարք տեղադրել, որը աշխատում է 2 դիապազոնում (2.4Գհց / 5Գհց):

 

Տարբեր փուլերում կապի որակի համար ինտերնետ մատակարարի պատասխանատվությունը

 

1. Պարամետրեր, որոնք կախված են միայն ինտերնետ մատակարարից

— ինտերնետ մատակարարի ալիքների ծանրաբեռնվաությունը,

— ինտերնետ մատակարարի որակը հանգույցներում և Ձեր տանը,

— տանիքից մինչև բնակարան մալուխի և միացման որակը,

— ինտերնետ մատակարարի կողմից տրամադրվող սարքի (երթուղիչ) որակը

 

2. Պարամետրեր, որոնք կախված են միայն բաժանորդից

— բաժանորդին պատկանող ցանցային սարքավորումների (երթուղիչ, համակարգիչ) որակը,

— միացման որակը, որն արվել է բաժանորդի կողմից բնակարանի վերանորոգման ժամանակ

— բաժանորդի համակարգչի պարամետրերը, օրինակ ` поддержка Wi-Fi адаптером ноутбука стандарта Wi-Fi 802.11n;

— ծրագրային ապահովվածությունը, որը կարող է ազդել ինտերնետի արագության վրա, օրինակ`հակավիրուսը կամ գործող torrent-հաճախորդը:

— համակարգչի մեջ անհայտ վիրուսների կամ վտանգ պարունակող ծրագրեր:

 

3. Պարամետրեր, որոնք կախված չեն ոչ ինտերնետ մատակարարից, ոչ բաժանորդից

— ինտերնետում սերվերների հզորությունը և ծանրաբեռնվաշությունը

— ինտերնետ մատակարարի ցանցից դուրս գտնվող կապի որակը (օրինակ` միջմայրցամաքային մալուխը, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հատակին),

— Ուրիշ Wi-Fi սարքերից առաջացող խնդիրները կամ այլ կենցաղային հանգամանքներ` պատերի հաստությունը, մետաղական ցանցի առկայությունը, բաժանորդի սարքի ընդունիչի և երթուղիչի հաղորդիչի հզորությունը, երթուղիչի տեղադրման վայրը և Wi-Fi հասանելիության տարածքից դուրս գտնվելը:

Ինչպես չափել ինտերնետի արագությունը
Եթե ուզում եք իմանալ, թե ինչ արագություն է ապահովում Ձեզ ինտերնետ մատակարարը, այդ դեպքում պետք է չափեք մալուխային ուղիղ միացման արագությունը: Քանի որ Wi-Fi վրա կան շատ արտաքին գործոնների ազդեցություն, որոնք կախված չեն ինտերնետ մատակարարներից, հետևապես նման տեստը չի կարող հավաստի ինֆորմացիա տալ:
Մալուխային միացման արագությունը ստուգելու համար անհրաժեշտ է ինտերնետ մալուխը միացնել համակարգչին: Եթե ստացված արդյունքները համապատասխանում են սակագնային պլանի արագությանը (հնարավոր է լինի տարբերություն 5մբ/վ-ի չափով, կախված արագության չափման սերվերների աշխատանքի առանձնահատկություններից), ապա խնդիրը կապված չէ ինտերնետ մատակարարի ծառայությունների որակից, այլ Wi-Fi աշխատանքի հետ:
Ինտերնետում կան բազմաթիվ կայքեր, որոնց միջոցով կարելի է չափել Ձեր համակարգչի և ինտերնետ սերվերների տվյալների փոխանակման արագությունը: Ամենատարածված կայքը http://speedtest.net –ն է: