D-Link dir-300-310 երթուղիչի կարգավորումներ

1.Ընդհանուր առաջարկություններ

Ցանկալի է օգտագործել նոր երթուղիչ:
Եթե երթուղիչը նախկինում օգտագործվել է մեկ այլ ինտերնետ ցանցում, ապա անհրաժեշտ է զրոյացնել սարքի կարգավորումները: Դա կարելի է անել հետևըալ կերպ
Միացրեք երթուղիչը հոսանքին:
1. Այնուհետև սեղմեք երթուղիչի հետնամասում գտնվող փոքրիկ կոճակը:
2. Կոճակը շատ փոքր չափի է պատրաստված` պատահար սեղմումից խուսափելու համար:Այն կարող եք սեղմել միայն ինչ –որ բարակ առարկայի միջոցով և սեղմած պահել 10-15վրկ, դրանից հետո սպասեք երթուղիչի վերբեռնումը ավարտվի:

Մասնագետ կարող եք հրավիրել զանգահարելով 0312 3-00-00:

2.Երթուղիչի միացման համար անհրաժեշտ է

Միացնել երթուղիչը հոսանքին:
1. Միացնել համակարգիչը երթուղիչին մալուխով, որը պետք լինի երթուղիչի հետ:
2. Մալուխի մի ծայրը միացրեք համակարգչի ցանցի քարտին, իսկ մյուս ծայրը միացրեք երթուղիչի հետնամասում գտնվող դեղին 4մուտքերից(портов LAN) ցանկացածին: Տուն մտնող ինտերնետ մալուխը միացրեք երթուղիչին` միակ կապույտ մուտքին (порт WAN):

 

3.Երթուղիչի կարգավորում

1. Բացեք ցանկացած բրաուզեր (Internet Explorer, Chrome) և մուտքագրեք http://192.168.0.1 : Բացված պատուհանի մեջ “User name” –ի դիմաց գրեք admin, “Password”-ի դիմաց թողեք դատարկ: Դրանից հետո սեղմեք “Log In”:

 

2.Կբացվի կարգավորումների բաժինը
“SETUP” բաժնից ընտրեք “Internet”-ը և սեղմեք “Manual configure” :

 

3. “My Internet Connection is:” բաժնում ընտրեք Static IP և (IP адрес, маска подсети, оснобной щлюз, DNS 1) այնուհետև լրացրեք Ձեր տվյալները, որոնք առկա են պայմանագրում սեղմեք “Save settings”, տվյալների պահպանման համար:

4.4. Հետո սեղմեք “Wireless Settings”:”Wireless network name” բաժնում գրեք Ձեր ցանցի անունը: Անվանումը պետք է լինի լատինատառ և պարունակի թվեր: Այնուհետև “Security mode” բաժնից ընտրեք “Enable WPA\WPA2.. “-ը և “Network key” սյունակում մուտքագրեք գաղտնաբառը: Գաղտաբառը պետք է լինի 8նիշից ոչ պակաս, ինչպես նաև թույլատրվում է օգտագործել միայն լատիներեն տառեր և թվեր:
Կարգավորումների պահպանման համար սեղմեք “Save settings”:

 

5. Այսքանով արդեն կարելի երթուղիչի կարգավորումները համարել ավարտված: