TP-link

1.Ընդհանուր առաջարկություններ

Ցանկալի է օգտագործել նոր երթուղիչ:
Եթե երթուղիչը նախկինում օգտագործվել է մեկ այլ ինտերնետ ցանցում, ապա անհրաժեշտ է զրոյացնել սարքի կարգավորումները: Դա կարելի է անել հետևըալ կերպ
Միացրեք երթուղիչը հոսանքին:
1. Այնուհետև սեղմեք երթուղիչի հետնամասում գտնվող փոքրիկ կոճակը:
2. Կոճակը շատ փոքր չափի է պատրաստված` պատահար սեղմումից խուսափելու համար:Այն կարող եք սեղմել միայն ինչ –որ բարակ առարկայի միջոցով և սեղմած պահել 10-15վրկ, դրանից հետո սպասեք երթուղիչի վերբեռնումը ավարտվի:

Մասնագետ կարող եք հրավիրել զանգահարելով 0312 3-00-00:

2.Երթուղիչի միացման համար անհրաժեշտ է

Միացնել երթուղիչը հոսանքին:
1. Միացնել համակարգիչը երթուղիչին մալուխով, որը պետք լինի երթուղիչի հետ:
2. Մալուխի մի ծայրը միացրեք համակարգչի ցանցի քարտին, իսկ մյուս ծայրը միացրեք երթուղիչի հետնամասում գտնվող դեղին 4մուտքերից(портов LAN) ցանկացածին: Տուն մտնող ինտերնետ մալուխը միացրեք երթուղիչին` միակ կապույտ մուտքին (порт WAN):

 

3.Երթուղիչի կարգավորում

1. Բացեք ցանկացած բրաուզեր(Internet Explorer, Chrome) և մուտքագրեք http://192.168.1:

Բացված պատուհանի մեջ “Имя пользователя” և”Пароль” –ի դիմաց գրեք admin: Դրանից հետո սեղմեք “Вход”:

 

2. Կբացվի կարգավորումների էջը

Սեղմեք ձախ սյունակի “Network” բաժնի “WAN” ենթաբաժինը:
“Wan connection type:” –ի դիմաց ընտրեք “Static IP” :

3. 3. Այնուհետև մուտքագրեք Ձեր ինտերնե մատակարարի կողմից տրամադրած տվյալները(IP адрес, маска подсети, оснобной щлюз, DNS 1), որից հետո սեղմեք “Save”:

4. Որպեսզի կապը պաշտպանեք անցանկալի մուտքերց, անհրաժեշտ է սարքի վրա գաղտնաբառ տեղադրել:

Դրա համար անհրաժեշտ է`

4.1. Վերադարձեք “Беспроводной режим” («Wireless»)-ի մենյու:
4.2. Բացեք “Защита беспроводного режима” («Wireless Security»)-ը:
4.3. Ընտրեք “WPA /WPA2 – Personal”:
4.4. “Пункты шифрования” («Encryption»)-ը նշեք “Автоматическая” («Automatic») և “Версия”(«Version»)-ը ընտրեք “WPA2-PSK”:
4.5. Մուտքգրեք գաղտնաբառը: Գաղտնաբառը պետք է լինի 8անիշ և կազմված լինի լատինական տառերից և թվերից:
4.6. Սեղմեք “Сохранить” («Save»):
4.7. Կարգավորումների փոփոխման համար անհրաժեշտ է վերբեռնել երթուղիչը: Դրա համար բացեք “System Tools” բաժինը, ընտրեք “Reboot”:

 

Կարգավորումներն ավարտված են: